2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 11.4%-ով

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 11.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,258.0 հազար լիտր գինի, որից 592.8 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 11.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 36.7%-ով։

Միևնույն ժամանակ արտադրվել է 270.9 հազար լիտր (100% սպիրտի) վիսկի, օղու արտադրությունը կազմել է 1,654.5 հազար լիտր (100% սպիրտի), իսկ գարեջրի արտադրությունը աճել է 4.6%-ով և կազմել 24,798.2 հազար լիտր։

Աղբյուրը՝   b24.am