Մեկնարկել է ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ ծրագիրը

Մեկնարկել է ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ ծրագիրը

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ծրագիր, որն ուղղված է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանը:

 Նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել ծրագրավորման, ինչպես նաև փափուկ հմտությունների դասընթացներ մարզի երիտասարդների համար: Մասնավորապես, 42 շահառու հնարավորություն կստանա մասնակցելու 6-ամսյա անվճար դասընթացների հետևյալ թեմաներով` «Համակարգչային տեխնիկա/հիմնական հմտություններ», «Վեբ ծրագրավորում (HTML / CSS / JavaScript)», «Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)» և «Գրաֆիկ դիզայն (Graphic Design)»: Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն նաև նոր ծանոթություններ ՏՏ ընկերությունների և ԳՏՏԿ գործընկեր կազմակերպությունների շրջանում` ընդլայնելով հետագայում աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները:

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով` Իջևանում այս պահին գործող ՏՏ ընկերություններն ունեն մասնագետների կարիք, իսկ այս ծրագիրը կարող է լրացնել այդ բացը` պոտենցիալ մասնագետներ պատրաստելով այդ ընկերությունների համար:

«Միևնույն ժամանակ, պետք չէ անտեսել հեռակա աշխատանքի անցնելու հնարավորությունները, որոնք այնքան ակտուալ են դարձել համավարակից հետո»,- նշել է նա:

Ծրագրի շրջանակում HSBC Հայաստանի աշխատակիցները կվարեն նաև ֆինանսական և բանկային գրագիտության դասեր մասնակիցների համար:

«Ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ճանապարհ կհարթեն Տավուշի մարզի երիտասարդների համար և կօգնեն նրանց աշխատանք գտնելու հարցում: Նախատեսվում է, որ նախագծի ավարտից հետո շրջանավարտների մեծամասնությունը կապահովվի աշխատանքով, ինչը կնպաստի մարզում աշխատունակության բարձրացմանը, հետևաբար նաև` կայուն տնտեսական զարգացմանը»,- հավելեց HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

ԳՏՏԿ-ն հիմնադրվել 2005 թվականին Հայ Օգնության Ֆոնդի (https://www.farusa.org) կողմից և ֆինանսավորմամբ, նպատակը մեկն էր՝ Գյումրին աղետի գոտուց վերածել տեխնոլոգիապես հզոր քաղաքի։

ԳՏՏԿ-ի Կրթական ծրագրերը հիմնաքարային են հանդիսացել  Հայաստանում և Արցախում, որտեղ և սկսվել են տեխնոլոգիական զարգացումները: Բացի տեխնոլոգիական կրթական ծրագրերից, ԳՏՏԿ-ն համագործակցում է միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ՝ խթանելու թվային հմտություններն ու լուծումները:

Իր գործունեության 17 տարիների ընթացքում ԳՏՏԿ-ն հայաստանյան տեխնոլոգիական շուկա է հանել  5000 տաղանդավոր մասնագետների:  ԳՏՏԿ-ն այժմ գործում է Հայաստանի բոլոր մարզերում՝ նպատակ ունենալով կրկնօրինակել հաջողված մոդելը ի շահ տարածաշրջանի:

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 63 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2022թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,985 միլիարդ ԱՄՆ դոլար:

 HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբինամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկումէ շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 310աշխատակցի միջոցով: 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են261 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկիմիջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկիկողմից։