Եվրախորհրդարանը Խորվաթիային Շենգենյան գոտի ընդունելու ճանապարհ է բացել

Եվրախորհրդարանը Խորվաթիային Շենգենյան գոտի ընդունելու ճանապարհ է բացել

Եվրախորհրդարանը Խորվաթիային Շենգենյան գոտի ընդունելու ճանապարհ է բացել՝ վերջնական որոշումը թողնելով ԵՄ կառավարությունների ղեկավարներին։

Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (534 կողմ, 53 դեմ) քվեարկել է Շենգենյան գոտու եւ Խորվաթիայի միջեւ մնացած սահմանային հսկողությունը վերացնելու օգտին:

Վերջնական որոշումը այժմ մնում է ԵՄ Խորհրդին, որը կազմված է ԵՄ 27 կառավարությունների ղեկավարներից, որոնք անցյալ դեկտեմբերին արդեն հաստատել են, որ Խորվաթիան համապատասխանում է Շենգենյան տարածք մուտք գործելու համար դիմելու բոլոր չափանիշներին:

«Խորվաթիայի տեղը Շենգենյան գոտում է։ Չափանիշները պահպանվել են։ Եվրախորհրդարանը կանաչ լույս է վառել»,- քվեարկությունից հետո Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Աղբյուրը՝   news.am