Վահան Քերոբյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացման» միջոցառմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված «Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացման» միջոցառմանը
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ծրագիրը և համոզմունք հայտնել, որ վերջինիս իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է երկրի որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման և միջազգային ճանաչման հետ:
 «Լիահույս եմ նաև, որ ծրագրի արդյունքում Հայաստանի չափագիտական կարողությունները կհզորանան այնքան, որ հնարավորություն կունենան արդյունավետորեն մասնակցել ու ինտեգրվել միջազգային և տարածաշրջանային չափագիտական կառույցներին»,- հավելել է նախարարը։
 Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ֆինանսավորվում Եվրամիության կողմից: