Գորիսում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Գորիսում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Նոյեմբերի 5-ի երեկոյան Շինուհայր տանող ճանապարհին Գորիսի համայնքային ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Զիլ» մակնիշի բեռնատար: Թափքում կար մոտ 11 խորանարդ մետր բոխու վառելափայտ, սակայն 39-ամյա վարորդը ներկայացրել է միայն 8 խորանարդ մետրի անդորրագիր: Ըստ նրա` ժամը 15-ի սահմաններում փայտը բարձվել էր Բարձրավան գյուղի տարածքում: 

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը ներկայացվել է Գորիսի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Աղբյուրը՝   shabat.am