ԱՄԷ-ում պատրաստվում են օդանավակայաններից թռչող տաքսիներ գործարկել

ԱՄԷ-ում պատրաստվում են օդանավակայաններից թռչող տաքսիներ գործարկել

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում պատրաստվում են օդանավակայաններից գործարկել էլեկտրական տաքսիներ՝ ուղղահայաց թռիչքով եւ վայրէջքով։

Աբու Դաբիի օդանավակայանների վարչությունը ֆրանսիական Groupe ADP ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Ընկերությունը Փարիզում 3 օդանավակայաններ ունի։ Նրանք միասին մտադիր են զբաղվել ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի հնարավորությամբ էլեկտրական տրանսպորտային միջոցների ներուժի ուսումնասիրությամբ։

«Աբու Դաբիի օդանավակայանները եւ Groupe ADP-ն կմասնակցեն Աբու Դաբիում Advanced Air Mobility էլեկտրական տաքսիների վերգետնյա ենթակառուցվածքի համատեղ ծրագրմանը, նախագծմանը, զարգացմանը եւ շահագործմանը», - ասվում է ընկերության հայտարարության մեջ: Թռչող էլեկտրական տաքսիների շահագործման ժամկետները չեն նշվում։

Աղբյուրը՝   news.am