Amazon-ը դարձել է աշխարհում առաջին հասարակական ընկերությունը, որը կորցրել է 1 տրիլիոն դոլարի չափով շուկայական արժեքը

Amazon-ը դարձել է աշխարհում առաջին հասարակական ընկերությունը, որը կորցրել է 1 տրիլիոն դոլարի չափով շուկայական արժեքը

Amazon.com Inc.-ն աշխարհում առաջին հասարակական ընկերությունն է, որը կորցրել է մեկ տրիլիոն դոլարի չափով շուկայական արժեքը,, քանի որ աճող ինֆլյացիան, խստացող դրամավարկային քաղաքականությունը այս տարի հանգեցրել են ակցաիների պատմական վաճառքի, հաղորդում է Bloomberg-ը:

Էլեկտրոնային առեւտրով եւ ամպային հաշվարկներով զբաղվող ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի  նվազել են 4,3 տոկոսով՝ 2021 թվականի հուլիսին 1,88 տրիլիոն դոլար ռեկորդային փակումից ի վեր շուկայական արժեքը հասցնելով մոտ 879 միլիարդ դոլարի: 

Աշխարհի ամենամեծ առցանց մանրածախ վաճառողն այս տարին անցկացրել է՝ հարմարվելով էլեկտրոնային առեւտրի աճի կտրուկ դանդաղեցմանը, քանի որ գնորդները վերադարձել են նախահամավարակային սովորություններին: Նրա բաժնետոմսերը նվազել են գրեթե 50 տոկոսով՝ վաճառքի դանդաղեցման, ծախսերի կտրուկ աճի եւ տոկոսադրույքների բարձրացման ֆոնին: Bloomberg-ի հավաքած տվյալների համաձայն՝ տարվա սկզբից համահիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը կրճատվել է մոտ 83 մլրդ դոլարով՝ հասնելով 109 մլրդ դոլարի։

Անցյալ ամիս Amazon-ը կանխատեսում էր ընկերության պատմության մեջ արձակուրդային եռամսյակի եկամուտների ամենադանդաղ աճը, քանի որ գնորդները տնտեսական անորոշության պայմաններում կրճատում են իրենց ծախսերը:  

Աղբյուրը՝   news.am