Ձմռան նախապատրաստական աշխատանքները Գյումրու համայնքապետարանում սկսվել են դեռ ամիսներ առաջ

Ձմռան նախապատրաստական աշխատանքները Գյումրու համայնքապետարանում սկսվել են դեռ ամիսներ առաջ
Կուտակվել է 1500 խմ ավազ և 20 տոննա աղ՝ ձյան մաքրման և փողոցների աղ–ավազային խառնուրդով մշակման համար։ Ձեռք են բերվել նաև ավելներ, բահեր և մաքրման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները։
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը եղել է Գյումրու կոմունալ ծառայության մեքենայական պարկում։
Համայնքի ղեկավարը շրջել է պարկի տարածքում, պատասխանատուների հետ տեղում քննարկել են մեքենայական պարկի հնարավորությունների, ձմռան ամիսներին քաղաքի մաքրման համար անհրաժեշտ աշխատանքներին առնչվող բոլոր մանրամասները։