Հայկական SoftConstruct ընկերությունը Դուբայում բացում է առաջին NFT խանութները

Հայկական SoftConstruct ընկերությունը Դուբայում NFT-ների արվեստի գործերի երկու խանութ է բացում։ Երկու խոշոր առևտրի կենտրոններում գտնվող ftNFT խանութները օգտատերերին կառաջարկեն
«NFT իրական արվեստի բացառիկ փորձառություն»․ խանութները սահմանափակ քանակությամբ առաջարկներ կանեն այցելուներին, ինչպես նաև մի շարք այլ հետաքրքիր ապրանքների և ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններ։
SoftConstruct-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանի խոսքով՝ թվային աշխարհն այսօր արդեն միաձուլվում է իրական աշխարհի հետ։ Իրական, ֆիզիկական խանութների բացումը, որտեղ կարելի է գնել NFT-ներ, դրա վառ ապացույցն է։
«SoftConstruct-ը ներկայացնում է ֆիզիկական խանութներ, որոնք տեղակայված են Dubai Mall-ում և Mall of the Emirates-ում՝ առևտրի և զվարճանքի քաղաքի ամենահայտնի վայրերում, որոնք տարեկան ընդունում են ավելի քան 130 միլիոն այցելու: ftNFT խանութները, որտեղ այցելուները կարող են ուսումնասիրել և գնել NFT-ներ, կներկայացնեն բացառիկ առաջարկներ և ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններ»,- ասել է նա:
ftNFT խանութները մարդկանց հնարավորություն կտան շփվել ժամանակակից տեխնոլոգիաների և իրական արվեստի հետ: Նրանք ոչ միայն կվաճառեն NFT իրական արվեստի արտադրանքներ, այլ կօգնեն օգտատերերին դրանց որոնման, առաքման և այլ հարցում՝ հեշտացնելով գնման գործընթացը:
Խանութների մեծ մասը նախատեսված է նրա համար, որ մարդիկ իմանան Web3-ի, NFT-ի, տեղում առաջարկվող ապրանքների և ծառայությունների մասին, փորձեն հարցեր տալ Fast վաճառասեղանի մոտ (գաղափարը նման է լավ հյուրանոցի դռնապանի ծառայությանը): Սա արվել է SoftConstruct-ի կողմից հատուկ վերապատրաստված և հավաստագրված մասնագետների միջոցով հաճախորդների անհատական աջակցություն տրամադրելու նպատակով:
Խանութների բացման պաշտոնական ամսաթիվը դեռ չի հայտարարվել, բայց շատերն արդեն անհամբեր սպասում են, թե ինչպես է Web3-ը կյանքի կոչվելու ftNFT խանութներում:
Նշենք, որ բոլոր NFT-ները, որոնք վաճառվելու են ftNFT խանութներում, արվեստի գործեր են և չեն կարող թվային տարբերակով առաջարկվել կամ վաճառվել վիրտուալ ակտիվների հարթակի միջոցով։
Աղբյուրը՝ tech.news.am