Քերոբյանը և նախարարի տեղակալը Վայոց ձորի մարզի Հերհեր բնակավայրում հանդիպում են ունեցել ոշոր և միջին գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ

Քերոբյանը և նախարարի տեղակալը Վայոց ձորի մարզի Հերհեր բնակավայրում հանդիպում են ունեցել ոշոր և միջին գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ
Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 11-ին Վայոց ձորի մարզի Հերհեր բնակավայրում հանդիպում են ունեցել համայնքապետերի, անասնապահությամբ զբաղվող խոշոր և միջին գյուղացիական տնտեսությունների, արոտօգտագործողների կոոպերատիվների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արոտավայրերի կայուն կառավարման, արոտային տարածքների վերականգնման և բարելավման, չօգտագործվող արոտավայրերի շրջանառության մեջ ներգրավման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։
 Անդրադարձ է կատարվել հողերի խոշորացմանը, արոտավայրերի արդյունավետ օգտագործման և կառավարման գործընթացում համայնքների և մասնավոր հատվածի ակտիվ ներգրավմանը, ինչպես նաև հողային բարեփոխումների ընթացքում համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանը։