Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզկենտրոն Հրազդանում այս պահին շինարարական լայնածավալ աշխատանքներ են ընթանում

Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզկենտրոն Հրազդանում այս պահին շինարարական լայնածավալ աշխատանքներ են ընթանում
Հրազդանի տարբեր բնակավայրերում կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային կենսական նշանակության ավտոճանապարհներ, որոնք տասնամյակներով անբարեկարգ են եղել։
Լեռնանիստ բնակավայրում կառուցվում է խմելու ջրի համակարգ։ Առաջիկայում կմեկնարկի 4 մանկապարտեզների հիմնանորոգման, վերանորոգման, ջեռուցման համակարգերի արդիականացման աշխատանքներ։
 14 կմ երկարությամբ լուսավորության համակարգ է կառուցվում, ինչպես նաև Հրազդան քաղաքի երեք մուտքերին ժամանակակից լուսավորված ցուցանակներ տեղադրվում։
Կառուցվում են ավտոկայանատեղիներ: Բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: