ԱՄՆ-ը թարմացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցուցակը. հայկական Milur Electronics LLC ընկերությունը հայտնվել է ցուցակում

ԱՄՆ-ը թարմացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցուցակը. հայկական Milur Electronics LLC ընկերությունը հայտնվել է ցուցակում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը եւս 28 իրավաբանական եւ 14 ֆիզիկական անձի է ավելացրել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների ցուցակում:

«ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը՝ (OFAC) ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին, պատժամիջոցներ է սահմանել անդրազգային ցանցի դեմ, որը գնում է տեխնոլոգիաներ, որոնք աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, հայկական Milur Electronics LLC  ընկերությանը եւ Շվեյցարիայի՝ դրա հետ կապված քաղաքացի Ժակ Փաշային, Էստոնիայի եւ Շվեյցարիայի քաղաքացի Հոլգեր Լենգին եւ ռուսաստանցի Միխայիլ Պավլյուկին, թայվանական Sharp Edge Engineering Inc.-ին, շվեյցարական Alstone Investment AG ընկերությանը, ինչպես նաեւ Դաշնության խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովի հարազատներին, մասնավորապես նրա եղբորորդի Նարիման Հեջիեւին ու նրա հետ կապված Constellation Advisors Ltd ընկերությանը եւ ուրիշների։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ ութ ինքնաթիռներ, որոնք շահագործվում են Emperor Aviation-ի կողմից:

Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի «թիրախավորել Ռուսաստանի ջանքերը՝ իր սպառազինությունը համալրելու համար», այդ թվում՝ ցանկացած օտարերկրյա անձի, որը աջակցում է Ռուսաստանին այդ հարցում:

Աղբյուրը՝   news.am