Հանրապետության բոլոր մարզկենտրոններում անշարժ գույքը թանկացել է

Հանրապետության բոլոր մարզկենտրոններում անշարժ գույքը թանկացել է

Այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին բոլոր մարզկենտրոններում անշարժ գույքի գները բարձրացել են։ 

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով անշարժ գույքի գները միջինում բարձրացել են 19․4%-ով․եթե 2021-ի երրորդ եռամսյակում գները 142400 դրամ էին, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝170 հազար դրամ։ Արարատի մարզկենտրոն Արտաշատում բարձրացումը 16․2%-ով է․ 141100-ից գները դարձել են 167500 դրամ։

Արմավիրի մարզկենտրոն Վաղարշապատում բարձրացումը 31․1% է, գները 170200-ից վերածվել են 223300 դրամի։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում անշարժ գույքի միջին շուկայական գները 54700-ից դարձել են 72500․ աճը՝ 32․5%: Լոռու մարզկենտրոն Վանաձորում անշարժ գույքի միջին գները աճել են 28․7%-ով․ 93100–ից դարձել են 119800։ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում 75100-ից գները դարձել են 97200, աճը՝ 29․4%:

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում 112900-ից 144200 դրամ է դարձել անշարժ գույքի 1 քառակուսի մետր մակերեսը, աճը՝ 27․7%: Սյունիքի մարզկենտրոն Կապանում աճը կազմել է 20․4%, միջին շուկայական գները 113800-ից դարձել են 137050 դրամ։ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում աճը 13% է կազմել․ գները 116350-ից դարձել են 131500 դրամ։ Տավուշի մարզկենտրոն Իջևանում գներն աճել են 17․6%-ով՝ 125 հազարից դառնալով 147 հազար դրամ։

Աղբյուրը՝   armenpress.am