Համաշխարհային տնտեսությանը ռեցեսիա է սպառնում. Սի Ծինփին

Համաշխարհային տնտեսությանը ռեցեսիա է սպառնում. Սի Ծինփին

Համաշխարհային տնտեսությունը բախվում Է ռեցեսիայի ռիսկին, ուստի հարկ Է առաջնահերթ ուշադրություն հատկացնել գլոբալ զարգացմանը եւ աջակցել զարգացող երկրներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է  հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը՝ հանդես գալով G20-ի գագաթնաժողովում:

«Մենք պետք Է նպաստենք ավելի կայուն գլոբալ զարգացմանը: Տնտեսական գլոբալացումը բախվում Է խոչընդոտների, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ ռեցեսիայի ռիսկի: Բոլորի համար հեշտ չի լինելու, եւ հիմնական բեռն ընկած Է զարգացող երկրների վրա»,-հայտարարել է Սի Ծինփինը, որի խոսքը մեջբերում Է Չինաստանի ԱԳՆ-ն:

Նա ընդգծել Է, որ հենց այդ պատճառով զարգացման հարցերին պետք Է մեծ ուշադրության դարձնել, քան երբեւԷ նախկինում:

«Մեզ անհրաժեշտ Է գործընկերություն ստեղծել համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար, զարգացումը դարձնել առաջնահերթություն եւ կենտրոնում դնել մարդկանց, միշտ հիշել զարգացած երկրների դժվարությունների մասին եւ հաշվի առնել նրանց շահերը»,-նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Սի Ծինփինն ընդգծել Է, որ Չինաստանը պաշտպանում Է Աֆրիկյան միության անդամակցությունը G20-ին:

Աղբյուրը՝   armenpress.am