Մեկ տարում Երևանի մշտական բնակչության թիվն ավելացել է 1,1 հազարով

Մեկ տարում Երևանի մշտական բնակչության թիվն ավելացել է 1,1 հազարով

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանի մշտական բնակչության թվաքանակը կազմում է 1 մլն 92.8 հազար մարդ, որից 505 հազար 477-ը տղամարդ, 587 հազար 301-ը՝ կին։ 

 2021 թվականի հունվարի 1-ի համեմատ մայրաքաղաքի մշտական բնակչության թիվն ավելացել է 1,1 հազարով։ 

Այսպիսով, մեկ տարում 12 վարչական շրջաններից 8-ում բնակչության թիվն ավելացել է, 3-ում՝ նվազել, 1-ում՝ մնացել անփոփոխ։

Ամենից շատ ավելացել է Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջանների բնակչությունը՝ 400-ականով։  Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիայում այժմ բնակվում է 141 հազար մարդ, Նոր Նորքում՝ 134.4 հազար։ Նվազման առումով առաջատարը Կենտրոն համայնքն է՝ 300 մարդ։

Նշենք, որ ավելի շատ մարդ՝ 142.1 հազար, բնակվում է Շենգավիթում, քիչ՝ 10.4 հազար, Նուբարաշենում։

Աղբյուրը՝   panorama.am