Շիրակի մարզպետն ընդունել է Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը

Շիրակի մարզպետն   ընդունել է  Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը  ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ Նա  ողջունել է հյուրերին և խոսել հայ-ռուսական բարեկամության կարևորության մասին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա արդյունավետ գործակցությանն, ինչպես նաև Շիրակի մարզի հետ ՌԴ առանձին երկրամասերի ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՌԴ Կուրսկի և Ուլյանովսկի երկրամասերի հետ Շիրակի մարզի համագործակցությունը ամրապնդելուն և այդ առնչությամբ նոր քայլեր ձեռնարկելուն վերաբերող հարցերի։
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Շիրակի մարզպետին պատասխան այցով հրավիրել է Մոսկվա։