Սեպտեմբերին Երևանում անշարժ գույքի գրավադրման գործարքներն ավելացել են

Սեպտեմբերին Երևանում անշարժ գույքի գրավադրման գործարքներն ավելացել են

Այս տարվա սեպտեմբերին Երևանում անշարժ գույքի գրավադրման 1086 գործարք է եղել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%-ով։  «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։

Գրավադրման գործարքներից առավել բարձր տոկոսային շեմն արձանագրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ 17%, ամենացածրը՝ Նուբարաշենում` 0․6%:

Գործարքներից ամենաբարձր տոկոսաչափը՝ 69․4%-ը բնակարանների գրավադրում է եղել, 0․2%-ը՝ ավտոտնակների:

Աղբյուրը՝   tert.am