Նոր գյուղտեխնիկա՝ Կապան Համայնքին

Նոր գյուղտեխնիկա՝ Կապան Համայնքին
Համատեղ աշխատանքի և արդյունավետ գործընկերության արդյունքում՝ օրերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Կապան համայնքին է նվիրաբերել գյուղատնտեսական տեխնիկա, որի առկայությունը կնպաստի գյուղաբնակների եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող ճյուղի՝ գյուղատնտեսության զարգացմանը:
Նվիրաբերված տեխնիկան ներառում է՝ գործարանային արտադրության մեկ «Բելառուս» տրակտոր
երկու խոտհնձիչ
խոտհավաքիչ
խոտկապիչ
սկավառակավոր կախովի տափան
հնգաթև գութան
պարարտանյութ սրսկիչ
Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը անձամբ է ընդունել ԿԽՄԿ  հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների կողմից տրամադրված տեխնիկան, շնորհակալություն հայտնել նվիրատվության և շարունակական աջակցության համար: 
Համայնքին օգնության հասած տեխնիկան հնարավորություն կտա հողօգտագործողների գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին և ավելի արդյունավետ կազմակերպելու համար: