Microsoft-ը կլքի Ադրբեջանը

Microsoft-ը կլքի Ադրբեջանը

«Մայքրոսոֆթ Ազերբայջան» ՏՏ համաշխարհային հսկայի ներկայացուցչությունն Ադրբեջանում փակվում է։ Ըստ haqqin.az-ի՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։ Նա ասում է, որ Ադրբեջանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավարն ու աշխատակիցների մեծ մասն արդեն դադարել են աշխատել։ 

«Ավելի ճիշտ՝ ազատվել են աշխատանքից։ Մեր ընկերները, ում մենք երկար տարիներ ճանաչում ենք այս ոլորտում, այլևս չեն աշխատում «Մայքրոսոֆթ Ադրբեջանում»: Ըստ ամենայնի, Microsoft-ը չի առաջարկել այդ աշխատակիցներին աշխատել այլ երկրների գրասենյակներում»,- ասաց փորձագետը։ Ըստ Գյունդուզի՝ Ադրբեջանի կառավարության, այդ թվում՝ թվային զարգացման և տրանսպորտի նախարարության համար այս իրավիճակը անհույս փոթորիկի պես է.

«Չնայած HP-ի գրասենյակը փակվել է այստեղ մի քանի տարի առաջ, ոչ ոք չէր կանխատեսում Microsoft-ի հեռանալը։ Այս ընկերությունը գլոբալ ենթակառուցվածք է, որն ազդում և կառավարում է ՏՏ միջավայրն ամբողջ աշխարհում, խթանում է նորարարությունը և ազդում համաշխարհային կարգի վրա՝ որպես ամբողջություն: Նրա հեռանալն Ադրբեջանից ուղղակի աներեւակայելի է։  

Աղբյուրը՝   shabat.am