Սյունիքում արվող աշխատանքները աննախադեպ են. Գնել Սանոսյան

Սյունիքում արվող աշխատանքները աննախադեպ են. Գնել Սանոսյան

Այս պահին արդեն մոտ 520 կմ ասֆալտապատված ճանապարհ կա։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով 2022 թվականի սկզբին 500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստման գերակատարմանը:

«Իրականում այդ քաղաքական խոստումը կատարելը տարեցտարի բարդանում է նրանով, որ տարեցտարի ավելի շատ գործ ենք ունենում հիմնանորոգվող ճանապարհների և նաև հատկապես Սյունիքում նոր կառուցվող ճանապարհների հետ: Այդ ճանապարհների պարագայում շատ ավելի խնդիրների ենք բախվում, քան միջին նորոգման կամ տեղական ճանապարհների պարագայում»,- ասել է Սանոսյանը: Նրա խոսքով՝ այս պահին արդեն մոտ 520 կմ ասֆալտապատված ճանապարհ կա, 40 կմ-ից ավելի՝ խճապատված ճանապարհներ, որոնք նույնպես պատրաստ են շահագործման:

520 կմ-ից մոտ 250 կիլոմետրը միջպետական ճանապարհներ են, մոտ 160 կիլոմետրը՝ հանրապետական, և մոտ 100 կիլոմետրը տեղական նշանակության ճանապարհներ են: Սանոսյանը նաև նշել է, որ Սյունիքում կառուցվել կամ կառուցվում է մոտ 230 կմ ճանապարհ, ինչն աննախադեպ է և՛ կիլոմետրերի, և՛ գումարային առումով։ 

Աղբյուրը՝   shabat.am