Ռուսական պարարտանյութը կմատակարարվի դեպի Աֆրիկա

Ռուսական պարարտանյութերը Եվրոպայի տարածքով Աֆրիկա առաքման համար տեղծվել Է նոր միջանցք: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ G20-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ առաջին մատակարարումները կկայանան մոտակա շաբաթներին:
«Միջանցքն ստեղծվել Է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ, ընդ որում Ֆրանսիան նույնպես աջակցություն Է ցույց տալիս այդ նախագծին»,-ասել է Մակրոնը:
Աղբյուրը՝ shabat.am