Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա համեմատ 2221 հեկտարով ավել աշնանացան է կատարվել

Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա համեմատ 2221 հեկտարով ավել աշնանացան է կատարվել

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ավարտին են մոտեցել աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, 2022 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար 835 հեկտար աշնանացան։ Առավել մեծ ծավալի աշնանացան կատարվել է Վարդենիս համայնքում՝ շուրջ 7501,3 հեկտարի չափով։ 1832,3 հեկտար աշնանացան կատարվել է Գավառ, 970, 42 հեկտար՝ Մարտունի, 796,72 հեկտար՝ Ճամբարակ, 734,4 հեկտար՝ Սեւան համայնքներում։

«Նախորդ տարվա համեմատ աշնանացանը մեր մարզում ավելացել է 2221 հեկտարով, որն առաջին հերթին պայմանավորված է պետական աջակցության տրամադրմամբ, ինչը եւ շատ կողմերով շահագրգռել է գյուղացիական տնտեսություններին»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

Աղբյուրը՝   armenpress.am