ՌԴ-ում 6 մլն օտարերկրացի է գտնվում, 9 %-ը՝ առանց օրինական հիմքի. ՌԴ ՆԳՆ

ՌԴ-ում 6 մլն օտարերկրացի է գտնվում, 9 %-ը՝ առանց օրինական հիմքի. ՌԴ ՆԳՆ

Ռուսաստանում բնակվում է շուրջ 6 միլիոն օտարերկրացի Ռուսաստանում, ընդ որում՝ նրանց 9 տոկոսը դրա համար օրինական հիմքեր չունի: Նոյեմբերի 16-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Դաշնային խորհրդում կայացած կառավարական ժամի ընթացքում:

«Մեր երկրում գտնվում է շուրջ 6 միլիոն օտարերկրացի, նրանց 9% տոկոսը դրա համար օրինական հիմքեր չունի: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին դա գործնականում յուրաքանչյուր երրորդ միգրանտն էր»:

Կոլոկոլցևը նշել է, որ չնայած զգալի դրական փոփոխություններին՝ նշված ոլորտում բարձր ռիսկերը պահպանվում են, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում և Մերձավոր Արևելքում անկայուն իրադրության պատճառով:

Աղբյուրը՝   168.am