Երեք ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից.

Երեք ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից.

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում միանգամից 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից:

Նրանցից առաջինը «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ն է, որը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կախովի առաստաղների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։  Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 69 նոր աշխատատեղ՝ մինչև 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է3․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 189 մլն դրամ:

Երկրորդ ընկերությունը  «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ»  ՓԲՏ-ն է, որը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է2․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 282 մլն դրամ:

Երրորդ ընկերությունը  «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն է, որը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսում է օգտագործել տարբեր տեսակի կահույքի ինչպես նաև ներքնակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 200 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 800 մլն դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 80 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է790․5մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 54․6 մլն դրամ։

Աղբյուրը՝   news.am