8 մլրդ դրամով կավելացվի Երևանի ՋԷԿ-ի կանոնադրական կապիտալը
Կառավարության նիստում որոշվեց ավելացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծով առաջարկվում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 8 մլրդ դրամ ընդհանուր գումարով կրեդիտորական պարտավորության չափով ավելացնել Ընկերության կանոնադրական կապիտալը լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց և դրանով մարել «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտավորությունը:
Աղբյուրը՝ shabat.am