Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության ժամկետը 120 օրով երկարաձգվել է

Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության ժամկետը 120 օրով երկարաձգվել է
Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության ժամկետը 120 օրով երկարաձգվել է18/11/2022 15:00 Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության ժամկետը 120 օրով երկարաձգվել է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության գործունեության ժամկետը 120 օրով երկարաձգվել է: Այս մասին Թուրքիայի նախագահը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը երկարաձգվել է 120 օրով՝ սկսած 2022 թվականի նոյեմբերի 19-ից»,-գրել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ որոշումն ընդունվել է Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թուրքիայում ձեռք բերված քառակողմ պայմանավորվածությունների արդյունքում:
Թուրքիայի նախագահն ասել է, որ չորս ամսում շուրջ 500 նավերով «հացահատիկային միջանցքով» փոխադրվել է ավելի քան 11 մլն տոննա գյուղմթերք, ինչը հաստատում է պայմանավորվածությունների նշանակությունը։