Ռուսական գազի նոր մատակարարումներ են սկսվել դեպի Ադրբեջան

«Գազպրոմ»-ը SOCAR-ի հետ նոր համաձայնագիր է կնքել, որով երեքշաբթի օրն սկսել է գազի մատակարարումն Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրությունից։ Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ Էքսպորտ»-ի և Ադրբեջանի պետական նավթաընկերության (SOCAR) միջև, մատակարարումները կիրականացվեն մինչև 2023թ. մարտ:
Մատակարարումների ծավալը կազմում է մինչև 1 միլիարդ մ³ գազ։
Աղբյուրը՝ shabat.am