Վարդգես Սամսոնյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչներին

Վարդգես Սամսոնյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչներին
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ներկայացուցիչներին՝գլխավորությամբ ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանի։
Հանդիպման սկզբում Աբգար Բուդաղյանը ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից նախատեսվող Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը։ Պիլոտային այս նախագծի համար ընտրվել են մի քանի համայնքներ, որոնց թվում՝ Գյումրին։ Նախագծի շրջանակում նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում համայնքի/համայնքների հետ համատեղ իրականացնել էներգետիկ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ։
Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա ներկայացրել էներգարադյունավետության ոլորտում Գյումրիում իրականացված և նախատեսվող ծրագրերը։ Համայնքի ղեկավարն իր խոսքում նշել է, որ համայնք-կառավարություն 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքապատկան կառույցներում տեղադրվել են արևային կայաններ, իսկ այս տարվա սուբվենցիոն ծրագրով իրականացվում է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ծրագիր։ Վարդգես Սամսոնյանն իր խոսքում նաև նշել է, որ նախատեսվում է հետագա ծրագրերով Գյումրի ներկրել և շահագործել էլեկտրական ավտոբուսներ, ավելացնել էներգախնայող լամպերի քանակը։
Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցությունների, իրականացվելիք ծրագրերի քննարկման և մի շարք այլ հարցերի մասով ձեռք են բերվել պայմանավորվածություններ։