15 տրոլեյբուս է ուղեւորվում Հայաստան. Երեւանի քաղաքապետ

15 տրոլեյբուս է ուղեւորվում Հայաստան. Երեւանի քաղաքապետ

Երեւանի քաղաքապետարանի ձեռքբերած 15 տրոլեյբուսները ուղեւորվում են Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչպես արդեն գիտեք՝ Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուսներ համայնքային միջոցներով՝ համալրելու Երեւանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմը

Դե ինչ, դրանք արդեն պատրաստ են ուղեւորվել Հայաստան»։

Աղբյուրը՝   news.am