ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը կմասնակցի «Clearstream Banking Luxembourg»-ի քննարկումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը կմասնակցի «Clearstream Banking Luxembourg»-ի քննարկումներին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը Լոնդոնում կմասնակցեն «Clearstream Banking Luxembourg» արժեթղթերի միջազգային պահառուի աջակցությամբ կազմակերպվող մի շարք աշխատանքային քննարկումների։  Փաշինյանի նոյեմբերի 18-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանին 2022 թվականի դեկտեմբերի 6-9-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «Clearstream Banking Luxembourg» արժեթղթերի միջազգային պահառուի աջակցությամբ կազմակերպվող մի շարք աշխատանքային քննարկումների մասնակցելու նպատակով»,- ասվում է փաստաթղթում:

Աղբյուրը՝   armenpress.am