2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երեւանին

2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երեւանին
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երեւանին։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից։
Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%։
Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձեւակերպված է նաեւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրում, առավել քան արդիական է։ 
Նշեմ, որ այս տվյալները վերցված են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2022» զեկույցից։ 
2021 թվականի արդյունքները այս զեկույցում դեռ ամփոփված չեն։