NASA-ում հայտարարել են դեպի Լուսին Orion տիեզերանավի հաջող թռիչքի մասին

NASA-ում հայտարարել են դեպի Լուսին Orion տիեզերանավի հաջող թռիչքի մասին

Orion տիեզերանավի թռիչքը, որն արձակվել է դեպի Լուսին լուսնային ծրագրի առաջին փուլում, անցնում է առանց պատահարների և պլանին համապատասխան: «Orion-ն, ընդհանուր առմամբ, ցույց է տալիս լավ արդյունքներ: Շարժիչի կայանքն աշխատում է պարզապես գերազանց:

Արեգակնային վահանակներն արտադրում են սպասվածից ավելի շատ էլեկտրաէներգիա, իսկ տիեզերանավի կողմից ծախսվում է ավելի քիչ»,- նոյեմբերի 21-ին կայացած առցանց ճեպազրույցում հայտնել է NASA-ի լուսնային ծրագրի առաջին փուլի ղեկավար Հովարդ Հուն:

Հուն նաև նշել է, որ տիեզերանավն արձակման ժամանակ ֆիզիկական վնասվածքներ չի ստացել և առաքելությունը կատարելուց հետո կարող է հաջողությամբ վերադառանալ Երկիր:

Space Launch System (SLS) հրթիռի մեկնարկն Orion տիեզերանավի հետ տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Ֆլորիդայի նահանգի Ջոն Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի մեկնարկային հարթակից: Ակնկալվում է, որ տիեզերանավի անօդաչու թռիչքը կտևի 26 օր:

Աղբյուրը՝   168.am