2023 թ.-ին կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 2,2 %-ի աճ

2023 թ.-ին կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 2,2 %-ի աճ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) 2023 թվականին համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ակնկալվող տարեկան աճի կանխատեսումը պահպանել է 2,2 տոկոսի մակարդակում: 

«2022 թվականին գլոբալ աճն սպասվում է 3,1 տոկոսի մակարդակում՝ կիսով չափ պակաս 2021 թվականի տեմպերից, երբ տնտեսությունը վերականգնվում էր կորոնավիրուսի համավարակից: 2023 թվականին սպասվում է գլոբալ աճի հետագա նվազում մինչև 2,2 տոկոս», – նշված է ՏՀԶԿ-ի կայքում հրապարակված նոր տնտեսական ամփոփագրում:

Կազմակերպությունը հաստատել է սեփական կանխատեսումը, որով այն հանդես էր եկել սեպտեմբերի վերջին:

ՏՀԶԿ-ի կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին ԱՄՆ-ում ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 1,8 տոկոս, իսկ 2023-ին՝ 0,5 տոկոս, մինչդեռ Չինաստանի տնտեսության աճն ընթացիկ տարում կկազմի 3,3 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 4,6 տոկոս:

Աղբյուրը՝   168.am