Պարզվել է, որ 2022 թվականին Թուրքիայի ֆոնդային շուկան աշխարհում ամենաշահութաբերն է եղել

Պարզվել է, որ 2022 թվականին Թուրքիայի ֆոնդային շուկան աշխարհում ամենաշահութաբերն է եղել

Այս տարի Borsa Istanbul 100 բազային ինդեքսը բարձրացել է դոլարային արտահայտմամբ ավելի քան 80 տոկոսով, ինչը թույլ է տվել Թուրքիայի ֆոնդային շուկային աշխարհում ամենաշահութաբերը դառնալ։

Սա ամենալավ ցուցանիշն է, որը ֆիքսվել է թուրքական ֆոնդային շուկայում 1999 թվականից ի վեր։

Գործակալության տվյալներով՝ տեղական ներդրողները որոշել են ներդրումներ կատարել իրենց երկրի բաժնետոմսերում ռեկորդային ինֆլյացիայի պայմաններում, որը հոկտեմբերին արդեն գերազանցել է 83 տոկոսը: Ընդ որում, Թուրքիայի կենտրոնական բանկը շարունակում է նվազեցնել տոկոսադրույքը հանուն տնտեսության աճի։ Վերլուծաբանները կարծում են, որ թուրքական բաժնետոմսերի գրավչությունը կպահպանվի 2023 թվականի առաջին կեսին նույնիսկ այն դեպքում, եթե երկրում ինֆլյացիան սկսի նվազել:
Աղբյուրը՝   news.am