Վահան Քերոբյանն այցելել է «Դեվսոֆտ Արմենիա» ընկերություն

Վահան Քերոբյանն այցելել է «Դեվսոֆտ Արմենիա» ընկերություն

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 19-ին այցելել է «Դեվսոֆտ Արմենիա» ընկերություն, որն իր ոլորտում աշխարհում առաջատարներից է:

Նախարարի նախաձեռնությամբ այցին մասնակցել են նաև Ստեփան Շահումյանի անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:

Ընկերությունը ստեղծում է UI գրադարաններ (բաղադրիչներ), որոնցից օգտվում են ծրագրավորողներն ամբողջ աշխարհում:

Հայաստանում ընկերությունն ունի շուրջ 250 աշխատակից:

Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ընկերությունը ՀՀ խոշոր հարկատուների ցանկում դեռևս 199-րդն է, սակայն սրընթաց բարելավում է դիրքերը՝ տնտեսության մեջ հնարավորինս շատ ունենալու իր ներդրումն ու դերը: