Նոր Արտագերս և Հայկավան գյուղերում մասնակի նորոգվել է խմելաջրի ջրագիծը։
Մեծամոր համայնքի Նոր Արտագերս և Հայկավան գյուղերում տեղի էին ունենում ջրագծի հաճախակի վթարներ։ Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հանձնարարականով «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ-ը իրականացրել է Նոր Արտագերս և Հայկավան գյուղերի խմելաջրի խողովակաշարի նորոգում՝ տեխնիկայի և աշխատուժի գործադրմամբ։ Դրա արդյունքում փոխարինվել է 12 և 6 մետր երկարությամբ խմելաջրի կենտրոնական խողովակներ, որոնցով ապահովվում էր գյուղերի ողջ խմելաջուրը։
Ոլորտային նման խնդիրները անմիջապես լուծում են ստանալու՝ դա համայնքի ղեկավարի հանձնարարականն է։