«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տուժածների աջակցության դիմումների վերջնաժամկետ է սահմանվել

«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տուժածների աջակցության դիմումների վերջնաժամկետ է սահմանվել

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ Կառավարության 22.09.2022թ. թիվ 1460-Լ որոշման՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման նպատակով, https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով, Միասնական սոցիալական ծառայություն դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է 2022թ. դեկտեմբերի 1-ը: 

Աղբյուրը՝   shabat.am