Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը

Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):
Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:
Մասնավորապես՝
  •  արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ,
  •  հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից,
  •  ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում,
  •  իսկ աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։
 Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: