Հայաստանի ավիաշուկան աշխուժանո՞ւմ է․ ոլորտի փորձագետների համար հարցականներ կան

Հայաստանի ավիաշուկան աշխուժանո՞ւմ է․  ոլորտի փորձագետների համար հարցականներ կան

Հայաստանի ավիացիայի ոլորտում աշխուժացում է նկատվում։ Այսօր ՀՀ կառավարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ՝ լոու քոստ ավիաընկերության ստեղծման մասին։ Բոլորովին վերջերս էլ հայտարարվեց, որ Հայաստանն առաջիկայում կունենա հայկական ազգային ավիափոխադրող։ SIL Group ընկերությունը մոլդովական FlyOne ընկերության հետ համատեղ հայկական շուկայում ներկայացնելու է FlyOne ARMENIA հայկական ավիաընկերությունը։ 

Իսկ այսօր կնքված պայմանագրի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հարցադրումներն է արել՝ ավիացիոն աուդիտոր/խորհրդատու Նավասարդ Խաչատրյանը՝  դիմելով ՀՀ Ազգային Շահերի Ֆոնդի տնօրեն  Դավիթ Փափազյանին.

  • Արդյո՞ք ձեր ֆոնդի որպես հայկական բաժնետիրոջ և Էյր Արաբիայի միջև կնքված համաձայնագիրը 100%- անոց կոմերցիոն ծրագիր չէ՞, և արդյոք այն ՀՀ պետության համար կրում է ավտանգության շահերի որևէ՞ բաղադրիչ։
  •  Արդյո՞ք աշխարհում գոյություն ունի որևէ այլ երկիր, ում ազգային փոխադրողի 51% կառավարումը տրված է օտարերկյա փոխադրողին և արդյո՞ք երկրի ավիացիոն իմիջը դրանով չի խաթարվում։
  •  Արդյո՞ք ՀՀ Ավիացիայի մասին օրենքը թույլատրում է, որ տեղական փոխադրողի 51% կառավարումը տրվի օտարերկյա փոխադրողին։
  •  Արդյո՞ք 3 ժամ և ավել տևողությամբ չվերթների դեպքում դուք կապահովեք օդանավի բոլոր ուղևորներին բորտսնունդով և դրանով չեք՞ խաթարի IATA-ի պահանջները , նաև Էյր Արաբիայի որպես լոուքոսթերի շահագործման կոնցեպցիան։
  •  Արդյո՞ք ՀՀ պոտենցիալ ուղևորը, ով ցանկանում է Երևանից թռչել ասենք Լոս-Անջելես, ձեր Երևանի գրասենյակից կարող է ստանալ 1 ավիատոմս նման ուղղությամբ թռչելու համար, թե՞ ամեն դեպքում պարտադիր է այլ գրասենյակում 2րդ ավիատոմս գնելու պարագան։
  •  Արդյո՞ք Էյր Արաբիան համագործակցում է թեկուզ մեկ այլ ավիաընկերության հետ և ունի գործող Interline և SPA պայմանագրեր։
  •  Արդյո՞ք հնարավոր նոր պատերազմի դեպքում ձեր նորաստեղծ ավիաընկերությունը կտրամադրի իր օդանավերը երկրի պետական կարիքների համար։
  • Ձեր հաշվարկով տարեկան քանի՞ աշխատատեղ կբացվի հայաստանի քաղքացիների համար, և ինչ՞ ավիացիոն մասնգետների կարիք դուք կունենաք։ Արդյո՞ք հայ օդաչուները կունենան օդանավերը շահագործելու իրավունք։
  • ՀՀ-ում հիմա շահագործվում են 2 տեղական փոխադրողներ` «Արմենիա»-ն և «Արմենիա Էյրվեյզ»-ը, կասե՞ք որն է ձեր ու իրենց միջև որակական տարբերությունը, երբ դուք ազգային փոխադրող եք, իսկ իրենք ընդամենը տեղական։
  • Արդյո՞ք ձեր ընկերությունը կշահագործի և կմատուցի բիզնես կլասի ծառայություններ Եվրոպական և Ռուսական ուղղությունների վրա, եթե այո ապա ինչպես ե՞ք դա կազմակերպելու Էյր Արաբիայի գործող օդանավերի շարժակազմի հիման վրա։