«Անի» թաղամասի 3-րդ փողոցում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

«Անի» թաղամասի 3-րդ փողոցում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային շրջայց է կատարել տվյալ փողոցում, հետևել աշխատանքների ընթացքին։ Շինարարի, համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության, անշարժ գույքի կառավարման բաժնի ղեկավարի/աշխատակիցների և ոլորտային այլ պատասխանատուների հետ անցել են վերը նշված փողոցի ողջ երկայնքով, առանձին-առանձին անդրադարձել հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում մինչ այս իրականացված աշխատանքներին և հետագա անելիքներին․ կոմունիկացիոն համակրգեր, լուսավորության ցանց, եզրաքարեր, շենքերի բակերի, հարակից հատվածների մաքրում ու բարեկարգում, փողոցների խճապատում և այլն։
Համայնքի ղեկավարը պատասխանատուներին հորդորել է՝ աշխատանքներն իրականացնել համակարգված, օգտագործել եղանակային բարենպաստ պայմանները՝ առկա խնդիրները և բացերը նվազագույնի հասցնելու համար։ 
Շինարարի հետ զրույցի ընթացքում խոսվել է նաև տվյալ փողոցի ասֆալտապատման աշխատանքների մասով առկա խնդիրներին, ևս մեկ անգամ շեշտադրվել է այն հանգամանը, որ տվյալ փողոցում ասֆալտապատում հնարավոր կլինի իրականացնել միայն KFW ծրագրի ծրջանակներում «Անի» թաղամասում անցկացված/անցկացվող նոր ջրագծերի փորձարկումից հետո։