Դրամի արժեւորումը դրական կանդրադառնա գազի և էլեկտրաէներգիայի սակագների վրա. ՀԾԿՀ ղեկավար

Դրամի արժեւորումը դրական կանդրադառնա գազի և էլեկտրաէներգիայի սակագների վրա. ՀԾԿՀ ղեկավար

2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սպառողների համար ջրի սակագինը չի փոխվի։ Այդ մասին նոյեմբերի 24-ին լրագրողներին հաղորդել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ հանրապետության ջրամատակարարման համակարգի միասնական օպերատոր "Վեոլիա Ջուր" ընկերությունը հայտ է ներկայացրել միասնական սակագինը 9 դրամով բարձրացնելու մասին ՝ 1 խմ ջրի դիմաց մինչեւ 209 դրամ։ ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է այդ հայտը և իր հաշվարկները կներկայացնի հանձնաժողովի առաջիկա նիստին։ "Սակայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է տարբերությունը սուբսիդավորելու ՀՀ կառավարության մտադրության մասին, ինչը թույլ կտա չբարձրացնել սակագինը սպառողների համար", - հաղորդել է Բաղրամյանը: Նա նաև հավելել է, որ սուբսիդավորման մասին որոշումը կգործի ողջ 2023 թվականի ընթացքում։

Ինչ վերաբերում է իրավիճակին՝ 2024 թվականից, ապա, ինչպես ընդգծել է ՀԾԿՀ ղեկավարը, դա մեծապես կախված կլինի գնաճի տեմպերից, էլեկտրաէներգիայի գներից եւ վաճառված ջրի ծավալներից։ Վերջին շրջանում նկատվում է ջրի վաճառքի ծավալների զգալի աճ, որոնք մոտեցել են բազային ցուցանիշներին։ Բաղրամյանը նշել է, որ ջրի սակագնի մեջ տարադրամի փոխարժեքները որևէ դեր չունեն, ինչ չի կարելի ասել գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասին։ Նա տեղեկացրել է, որ ազգային արժույթի  ամրապնդումը դրական ազդեցություն կունենա այդ ռեսուրսների սակագների վրա։ ՀԾԿՀ նախագահը ձեռնպահ է մնացել պատասխանել այն հարցին, թե որքանով կնվազեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները՝ հորդորելով համբերել 10-12 օր, երբ կավարտվեն համապատասխան ուսումնասիրությունները։

Ավելի վաղ "Վեոլիա Ջուր" - ը հայտով դիմել էր ՀԾԿՀ ՝ ջրի սակագինը 1 խմ-ի համար 9 դրամով բարձրացնելու նպատակով: Ինչպես նշվում է ընկերության հայտում, ընկերությունն իր հաշվարկներում ելնում է նրանից, որ 2023 թվականի բազային սակագինը 1 խմ-ի համար կազմում է 183,6 դրամ: Գնաճի ազդեցությունը սակագնի վրա գնահատել են 23.51 դրամ ։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը գնահատվում է 3.89 դրամ ։

Աղբյուրը՝ finport.am