ԵՄ-ն Վրաստանին մինչեւ 2023 թ․ վերջը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշում կկայացնի

ԵՄ-ն Վրաստանին մինչեւ 2023 թ․ վերջը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշում կկայացնի

ԵՄ երկրները Վրաստանին մինչեւ 2023 թվականի վերջը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշում կկայացնի։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Եվրահանձնաժողովը կգնահատի հաջորդ տարվա գարնանը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանի կողմից 12 խորհրդատվությունների կատարման ընթացքը, հաղորդում է «Գրուզիա online»-ը։

«Մենք ուշադիր հետեւում ենք այս գործընթացին։ Դեռ ժամանակ կա, քանի որ, ըստ օրացույցի, խորհրդատվությունների կատարման գնահատականը կտանք միայն հաջորդ տարվա գարնանը։ Եվրահանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը սպասվում է միայն հոկտեմբերին։ Այնուհետեւ հաջորդ տարվա վերջին մեր ղեկավարները կքննարկեն Վրաստանի եւ այլ երկրների առաջընթացը։ Այնպես որ, դեռ ժամանակ կա։ Ես գիտեմ, որ վրացական կողմն իր առջեւ շատ հավակնոտ ժամկետներ է դրել, խորհրդարանն աշխատում է 12 խորհրդատվությունների կատարման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացը լինի ներառական եւ կառուցողական, բոլորի մասնակցությամբ՝ ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության»,- նշել է դիվանագետը։

Աղբյուրը՝   news.am