Մոլդովան Վրաստանին առաջարկել է ստեղծել առևտրային ծովագետային երթուղի՝ ողջ Հարավային Կովկասի համար

Մոլդովան Վրաստանին առաջարկել է ստեղծել առևտրային ծովագետային երթուղի՝ ողջ Հարավային Կովկասի համար

Քիշնևը նախատեսում է ընդլայնել առևտրային հարաբերությունները Վրաստանի հետ՝ ստեղծելով ուղիղ ծովային և գետային կապ Կովկասից Եվրոպա ապրանքներ տեղափոխելու համար:  Հինգշաբթի այդ մասին ասել է Մոլդովայի արտգործնախարար Նիկու Պոպեսկուն իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո։

Վրաստանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով գտնվում է Մոլդովայում։

«Հանդիպմանը մենք քննարկել ենք մեր դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տնտեսական հարցեր, մասնավորապես, գարնանը նախատեսում ենք բիզնես ֆորում անցկացնել, կստեղծվի նաև աշխատանքային փորձագիտական խումբ, որն իր գնահատականը կտա. Փոթի (Վրաստան) և Ջուրջուլեստի (Մոլդովա) նավահանգիստների միջև առևտրային բեռների առաքման համար ուղիղ ծովագետային երթուղու ստեղծման հնարավորությունը: Մենք հաստատակամ ենք զարգացնել մեր առևտրային հարաբերությունները, ինչպես նաև Մոլդովայի միջոցով դյուրացնել առևտուրը ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի և եվրոպական տարածքի միջև»,-ասել է Պոպեսկուն Քիշնևում կայացած ճեպազրույցում։

Ջուրջուլեստին նավահանգիստ է, որը գտնվում է Սև ծովից 133,8 կմ հեռավորության վրա՝ Պրուտ և Դանուբ գետերի ձախ ափին։ Տերմինալը ստեղծվել է 2006 թվականին՝ Ուկրաինայի կողմից Մոլդովա Դանուբի և Պրուտի ափերի 430 մետր փոխանցելու արդյունքում։ Անցյալ տարի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) գնել է Danube Logistics-ի կապիտալի 100%-ը, որը շահագործում է նավահանգիստը։

Աղբյուրը՝   panorama.am