Իրանն՝ աշխարհի տասներորդ խոշոր ավտոարտադրողը

Իրանն՝ աշխարհի տասներորդ խոշոր ավտոարտադրողը

Ներկայացնելով Իրանը որպես 2022 թվականի 9 ամիսների ընթացքում ավտոմեքենաների 10-րդ խոշոր արտադրողն աշխարհում՝ Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան հայտարարել է, որ Իրանն այս ընթացքում ավելի շատ ավտոմեքենա է արտադրել, քան Ֆրանսիան, Անգլիան և Իտալիան, գրում է ParsToday-ը։

Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան հայտնել է, որ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում աշխարհում արտադրված ավտոմեքենաների ընդհանուր թիվը կազմել է 49 817 000 միավոր։

Եվրոպական այս մասնագիտացված ասոցիացիան նշել է այս տարվա 9 ամիսների ընթացքում Իրանում ավտոմեքենաների արտադրության շոշափելի աճի մասին։

Իրանն անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրել էր 723 հազար 726 ավտոմեքենա, սակայն այս տարվա նույն ժամանակահատվածում Իրանում ավտոմեքենաների արտադրությունն աճել է 31,2 տոկոսով՝ հասնելով 949 հազար 817 մեքենայի։

Ըստ այս զեկույցի՝ Իրանն այս տարվա 9 ամիսների ընթացքում ունեցել է աշխարհում ավտոմեքենաների ընդհանուր արտադրության 1.9 տոկոս բաժինը և ճանաչվել է որպես աշխարհի տասներորդ խոշոր ավտոարտադրողը:

Աղբյուրը՝   panorama.am