Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.5 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.5 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2022 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.5 տոկոսով: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
Շինարարություն` 14.4 տոկոս
Արդյունաբերություն` 9.9 տոկոս
Ծառայություններ՝ 27.9 տոկոս
Առևտրի շրջանառություն՝ 15.5 տոկոս:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 66.4 տոկոս, այդ թվում՝
Արտահանում՝ 71.2 տոկոս
Ներմուծում` 63.5 տոկոս: