ՌԴ-ի հետ Ադրբեջանի գազային գործարքը անհարմար հարցեր է առաջացնում Եվրոպայի համար

ՌԴ-ի հետ Ադրբեջանի գազային գործարքը անհարմար հարցեր է առաջացնում Եվրոպայի համար

Ադրբեջանը սկսել է գազ ներկրել Ռուսաստանից գործարքի շրջանակում, որը պետք է թույլ տա Բաքվին բավարարել իր ներքին կարիքները, սակայն, որը լուրջ հարցադրումներ է առաջացնում դեպի Եվրոպա արտահանումը խթանելու վերջին գործարքի վերաբերյալ։

Նոյեմբերի 18-ին «Գազպրոմը» հայտարարել է, որ նոյեմբերի 15-ին սկսել է գազ մատակարարել ադրբեջանական պետական ​​SOCAR գազային ընկերությանը եւ մինչեւ 2023 թվականի մարտը կմատակարարի մինչեւ մեկ միլիարդ խորանարդ մետր ընդհանուր ծավալով վառելանյութ։ Ո՛չ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, ո՛չ SOCAR-ը չեն արձագանքել համաձայնագրի հաստատման վերաբերյալ Eurasianet-ի հարցերին, որի մանրամասները շարունակում են անորոշ մնալ։

Ադրբեջանական APA գործակալությանը տված հայտարարության մեջ SOCAR-ը նշել է, որ երկար ժամանակ է ինչ համագործակցում է «Գազպրոմի» հետ, եւ «փորձում են օպտիմալացնել իրենց ենթակառուցվածքները՝ կազմակերպելով գազի հոսքերի փոխադարձ փոխանակում»։

Պայմանագիրը ստորագրվել է ձմռան կեսին գազի պահանջարկի գագաթնակետից քիչ ժամանակ առաջ, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել գազի մատակարարումները իր ներքին սպառողներին՝ միաժամանակ կատարելով իր արտահանման պարտավորությունները դեպի Վրաստան եւ Թուրքիա՝ ընդլայնելով իր առեւտուրը Եվրոպայի հետ:

Այս տարի Հարավային գազային միջանցքով դեպի Եվրոպա արտահանումը պետք է հասներ 10 միլիարդ խորանարդ մետրի, սակայն Եվրամիության հետ հուլիսին ստորագրված փոխըմբռնման նոր հուշագրի համաձայն, Բաքուն համաձայնել է արտահանումը հասցնել 12 միլիարդ խորանարդ մետրի: Այս աճը պետք է օգներ Բրյուսելին փոխհատուցել ռուսական գազի մատակարարումների կորուստը, որը դադարեցրել էր Մոսկվան՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների: Թեեւ գործարքը լայնորեն տարածվել է եւ՛ Բրյուսելում, եւ՛ Բաքվում, սակայն պարզ չէր, թե հստակ որտեղից է գալու լրացուցիչ գազը:

Պարտավորության հետ կապված հարցերը ծագել են դեռեւս սեպտեմբերին, երբ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ Ադրբեջանն այս տարի միայն 11,5 միլիարդ խորանարդ մետր գազ կարտահանի Եվրոպա: Աանգամ այն, թե որտեղից է գալու այս  լրացուցիչ ծավալը, մնում է անհասկանալի: Համընկերությանը մոտ կանգնած աղբյուրը, որին պատկանում է Ադրբեջանում հսկա «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, որը ներկայումս մատակարարում է Ադրբեջանի կողմից արտահանվող ամբողջ գազը, հաստատել է, որ արտահանման նոր պայմանագրեր չեն կնքվել։ Լուրը, որ այս ձմռանը Ադրբեջանը գազ է ներկրելու Ռուսաստանից, վկայում է այն մասին, որ Բաքուն մտադիր է օգտագործել ռուսական գազը ներքին շուկայի պահանջները բավարարելու համար՝ Բրյուսելի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները չեն տարածվում Ադրբեջանի վրա եւ այն դեռեւս կարող է ռուսական գազ ներկրել այնքան, որքան ցանկանում է։ Սակայն նոր գործարքը հակասում է հուլիսյան համաձայնագրի քաղաքական մտադրությանը, որը համաձայնեցվել էր մեծացնել ադրբեջանական գազի ծավալը դեպի Եվրոպա՝ օգնելու ԵՄ-ին նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից:

Այն փաստը, որ Ադրբեջանից այդ ներմուծումների մի մասը դյուրացվում է Մոսկվայի օգնությամբ, հուշում է, որ Բրյուսելի դիվերսիֆիկացման ջանքերը կարող են ապարդյուն լինել եւ ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում: Հուլիսին ստորագրված փաստաթղթով Բաքուն նաեւ համաձայնել է մինչեւ 2027 թվականը տարեկան մինչեւ 20 միլիարդ խորանարդ մետրով կրկնապատկել արտահանումը Հարավային գազային միջանցքով:

Այս քայլը թանկ կարժենա եւ ժամանակ կպահանջի իրագործման համար՝ պահանջելով ինչպես նոր կոմպրեսորների ավելացում գոյություն ունեցող խողովակաշարերում, այնպես էլ հսկայական ներդրումներ Ադրբեջանի գազի հանքավայրերում՝ անհրաժեշտ գազն արտադրելու համար:

Աղբյուրը՝   news.am