Ոսկու և արժութային պահուստների ծավալով Ռուսաստանը աշխարհում բարձրացել է չորրորդ հորիզոնականը

Ոսկու և արժութային պահուստների ծավալով Ռուսաստանը աշխարհում բարձրացել է չորրորդ հորիզոնականը

2022 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով Ռուսաստանի Դաշնությունը ոսկու և արժութային պահուստների քանակով բարձրացել է չորրորդ տեղ աշխարհի խոշորագույն տնտեսությունների շարքում։ 

Ռուսաստանին է պատկանում (ներառյալ արևմտյան երկրների կողմից սառեցված ակտիվները) 540 մլրդ դոլար։ Մինչ այս Հնդկաստանն էր չորրորդ տեղում ոսկեարժութային ամենամեծ պահուստների տերերի վարկանիշում։ Այժմ Նյու Դելին իր տրամադրության տակ ունի 532 մլրդ դոլար։

Այս վարկանիշի առաջին տեղում Չինաստանն է, որին սեպտեմբերի վերջին պատկանում է 3,193 տրլն դոլար։ Երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 1,238 տրլն դոլար։ Երրորդ տեղում է Շվեյցարիան՝ 892 մլրդ դոլար կարողությամբ:

Այս շաբաթ Ռուսաստանի Բանկի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի միջազգային պահուստները նոյեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աճել են 16,7 մլրդ դոլարով և հասել 568,8 մլրդ դոլարի։
 

Աղբյուրը՝   panorama.am