Եվրամիությունում մեծ դժվարությունների են սպասում 2023-2024 թվականների ձմռանը

Եվրամիությունը 2023-2024 թվականների ձմռանը մեծ մարտահրավերների կբախվի, որոնք կարող են ավելի մեծ լինել, քան գալիք ամիսների մարտահրավերները, հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկայի գծով գլխավոր տնօրեն Դիտե Յուլ Յորգենսենը Washington Post-ին տված հարցազրույցում։
«Դժվար ձմեռ է լինելու, բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ արել ենք նախապատրաստվելու համար: Կարծում եմ, որ 2023-2024 թվականների ձմռանը ավելի մեծ խնդիր է առաջանալու, քան առաջիկա ամիսներին»,- ասել է նա։
Յորգենսենի խոսքով՝ նման ակնկալիքները հիմնված են համաշխարհային ֆինանսական շուկաներում, այդ թվում՝ գազի շուկաներում շարունակվող անհավասարակշռության վրա։ Ընդ որում, եթե ավելի վաղ ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում գնահատվում էր մոտ 40%, ապա նոյեմբերին, ինչպես ասել է Յորգենսենը, այն կազմում էր ընդամենը 7%՝ կապված ԱՄՆ-ից և այլ գործընկերների մատակարարումների ավելացման հետ։
Աղբյուրը՝ tert.am