Արտաշատ համայնքում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները

Արտաշատ համայնքում  շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները
2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները:
Աշխատանքներն ավարտին են մոտեցել Արտաշատ քաղաքային համայնքի Իսակովի 103, 105, Արազի 1, 5, Արարատյան 5, Խանջյան 17, Երևանյան 9 շենքերում, Վերին Արտաշատ բնակավայրում։
Այս տարվա ծրագրով Արտաշատում հիմնանորոգվում են 21 շենքերի տանիքներ: