Կատարը Գերմանիայի հետ տարեկան 2 մլն տոննա հեղուկ բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել

Կատարը Գերմանիայի հետ տարեկան 2 մլն տոննա հեղուկ բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել

Կատարի Qatar Energy նավթագազային ընկերությունը Գերմանիայի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել տարեկան 2 մլն տոննա հեղուկ բնական գազի մատակարարման մասին՝ սկսած 2026 թվականից։

Պայմանագիրը կնքվել է 15 տարով։ Կատարի էներգետիկայի նախարար Սաադ բեն Շարիդ ալ Կաաբին հայտարարել է, որ Կատարը կարողանում է տարանջատել քաղաքական եւ առեւտրային հարցերը։

 2022 թվականին Կատարը ակտիվորեն բանակցում էր Գերմանիայի հետ հեղուկ բնական գազի մատակարարումների համար։
Աղբյուրը՝   news.am